Логотип

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը ասել է, որ իր քաղաքացիներին երեք օր է թույլ չեն տալիս լքել Մոսկվայի մարզի օդանավակայանը

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ իրենց քաղաքացիներին արդեն 3 օր է, ինչ թույլ չեն տալիս դուրս գալ Մոսկվայի մերձակա Ժուկովսկի օդանավակայանից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի դեսպանատնից հայտնել են, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցները ներկայումս զբաղվում են նշված խնդրի լուծմամբ։

Այնտեղ պարզաբանել են, որ Ադրբեջանի քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելուց առաջ պարտավոր են 72 ժամ առաջ գրանցվել և թույլտվություն ստանալ համապատասխան ծրագրով, սակայն ոչ բոլորն են կատարում այս պահանջը։

«Դրա պատճառով նրանք բախվում են նման դժվարությունների։ Հարկ է նշել, որ Ժուկովսկիի օդանավակայանում ձերբակալվածները կարող են այնտեղ մնալ մինչև մեկ շաբաթ, քանի որ ռուսական իշխանություններն իրենք են նրանց հետ ուղարկում քաղաքացիության երկրներ։ Ժուկովսկիից Ադրբեջան ուղիղ չվերթներ չկան՝ այնտեղ թռչում են միայն ռուսական ավիաընկերությունները։ Այդ չվերթներն իրականացվում են շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ Եթե վաղը ինքնաթիռում ազատ տեղեր լինեն՝ համացանցում տարածված տեսանյութում երևացող քաղաքացիներին կուղարկեն Ադրբեջան։ Եթե տեղեր չլինեն, նրանց հայրենիք կվերադարձնեն հաջորդ շաբաթվա սկզբին», – հայտնել են դեսպանատնից։

News.am