Логотип

ՌԴ-ում ուզում են չեղարկել Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ–ի՝ ՌԴ արտադրանք արտահանելու լիցենզիան կարող է չեղարկվել։ Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը՝ Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը, չնախատեսված ստուգում է իրականացրել Ռուսաստանի Դաշնություն ներմուծված կոնյակի նմուշների նկատմամբ:

«Հավատարմագրված լաբորատորիայի իրականացրած փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է արտադրանքի անհամապատասխանություն ԳՕՍՏ-ի պահանջներին. հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ, ինչպես նաև արտադրանքի բաղադրության անհամապատասխանություն հայտագրված անվանմանը (չի համապատասխանում «կոնյակ» եզրույթին)»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ծառայությունը ստուգումից հետո դատարան է դիմել գործարանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և չեղարկելու համար։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում։

Ռոսալկոգոլտոբակկոնտրոլն ընդգծել է, որ խաղողագործության և գինեգործության մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ գինեգործական արտադրանքի շրջանառությունը հիմք է դատական կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:

Sputnik Արմենիա