ՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը, թե իբր ԵՄ-ին դիմում եմ «ՀՀ բարեփոխումներին հատկացվող» աջակցությունը դադարեցնելու համար։ Այս մասին գրել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
«Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է։ Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը»,– հավելել է նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ նախօրեին Ռոբերտ Ամստերդամը, դիմելով ԵՄ-ին՝ ասել է. «Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից»:
