ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին մի խումբ աջակիցների հետ փակ ֆորմատով հանդիպման ժամանակ հայտնել է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հակադրությունների էջն իր համար փակված է, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նա այսպես է արձագանքել հարցին, թե իշխանության գալու դեպքում Սարգսյանին պատասխանատվության կենթարկի՞ իր նկատմամբ բացասական տրամադրություններ գեներացնելու համար։
Լրատվականի տեղեկությամբ՝ Քոչարյանը հասկացրել է, որ ինքն է գլխավորելու ընտրական ցուցակը, իսկ իր աջակիցներին հորդորել է տեղերում շատ աշխատել։
Մայիսի 19-ին Քոչարյանը հայտարարել էր, որ իր և Սարգսյանի միջև տարանջատում կա։ Մայիսի 21-ին Սարգսյանը խուսափել էր արձագանքել Քոչարյանի հայտարարություններին։
Armenia Today
