Логотип

Ռոման Երիցյան․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պետք է հանդիպի Արցախի ժողովրդի հետ

Արցախի առաջնորդարանում հոգևոր ժողով է լինելու: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նշենք, որ Արցախի թեմի աառաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մասնակցել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նոյեմբերի 30-ին հավաք էր տեղի ունեցել Արցախի թեմի առաջնորդարանի մոտ. պահանջում էին հանդիպում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ, որպեսզի վերջինս ներողություն խնդրի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար։

Ռոման Երիցյանը տեղեկացրել է, որ այսօր Արցախի թեմի առաջնորդարանում հանդիպում է նախատեսվում։ «Իմ տեղեկություններով հոգևոր ժողով է լինելու, և Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին դիմում է հասցեագրվելու: Ես այս հարցը այսպես չեմ թողելու և ավելի մեծ մասշտաբով հավաք եմ կազմակերպելու։ Պահանջելու ենք, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպի Արցախի ժողովրդի հետ»,- ասել է նա:

Alpha News