Логотип

Ռոման Երիցյան․ Փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային: Այս մասին ահազանգել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Երեխան տնից դուրս է եկել պարապմունքի գնալու համար, շքամուտքի մոտ նրան մոտեցել է մի մեքենա, որի վարորդը փորձել է համոզելով նրան նստեցնել մեքենա, ասել էէ մայրը տեղյակ է, կգնան քաղցրավենիք կգնեն։ Երեխան հասկացել է, որ մի բան այն չէ, ու դիմել է փախուստի, վարորդն էլ իր հետևից։ Երեխան զանգել է հորը, նա էլ հաղորդում է տվել, սակայն մինչև հիմա ոստիկանությունը ոչինչ չի անում։ Հանցանքը կատարվել է Երևանի բանուկ հատվածում, երեխան էլ մանկահասակ է, մինչև 12 տարեկան ու ոստիկանները մինչև հիմա ոչինչ չեն արել»,– ասել է փաստաբանը։

News.am