Логотип

«Ռոսատոմ»․ «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է զարգանալ բացասական սցենարով

«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը հայտարարել է, որ հարված է հասցվել «Բուշեր» ատոմակայանի գործող էներգաբլոկի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

««Բուշեր» ԱԷԿ-ի հրապարակում իրավիճակը շարունակում է զարգանալ բացասական սցենարով»,- ասել է նա լրագրողներին:

«Երեքշաբթի երեկոյան՝ Մոսկվայի ժամանակով 21:00-ին, կրկին հարված է հասցվել անմիջապես այն տարածքին, որը գտնվում է գործող թիվ 1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ: Բարեբախտաբար, զոհեր չկան»,- հայտարարել է Լիխաչյովը:

Ավելի վաղ՝ մարտի 17-ին, գնդակոծության է ենթարկվել «Բուշեր» ԱԷԿ-ի արդյունաբերական հրապարակում գտնվող մետրոլոգիական ծառայության շենքը, որը գտնվում է գործող էներգաբլոկի անմիջական հարևանությամբ:

Պետական կորպորացիան օբյեկտից արդեն տարհանել է 250 հոգու: Ներկայումս «Բուշեր» ԱԷԿ-ում շարունակում է աշխատել 480 մարդ:

Երկուշաբթի օրը Լիխաչյովը հայտնել է, որ լայնամասշտաբ տարհանումից հետո կայանում կմնան միայն մի քանի տասնյակ մարդիկ:

«Բուշեր» ԱԷԿ-ի 1000 ՄՎտ հզորությամբ առաջին էներգաբլոկը իրանական պատվիրատուին է հանձնվել 2013 թվականին: 2016 թվականին սկսվել է երկրորդ հերթի շինարարությունը (II և III էներգաբլոկների ընդհանուր հզորությունը կազմում է 2,1 հազար ՄՎտ):

News.am