Логотип

Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է ՀՀ-ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը

Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ ուժեղացված վերահսկողության մասին։

«Պատճառն այն է, որ Հայաստանը ԵՄ ապրանքների համար ապահովում է իր շուկա մուտք գործելու պարզեցված հնարավորություն, և այն չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին»,– ասել է Դանկվերտը «Վեստի»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանից ներմուծվող ապրանքների տեսականին և քանակը հիմք են տալիս ենթադրելու, որ ոչ բոլոր ապրանքները հայկական ծագում ունեն։

«Հայաստանը ապրանքներ մատակարարելիս, օրինակ` ծաղիկներ, 3 տարվա ընթացքում 36 մլն հատից հասցրել է ավելի քան 100 մլն հատի։ Եվ ապրանքների շատ տեսակներ նույն աճն ունեն։ Այդ պատճառով մենք ստիպված էինք բուսասանիտարական ստուգումը սահմանին ավելի մոտ տեղափոխել», – հավելել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը իսկապես մեծ քանակությամբ կարանտինային օբյեկտներ է տեսնում (մոտ 900–ից ավելի կարանտինային օբյեկտների հայտնաբերում Հայաստանից), ինչը զգալի բարդացնում է աշխատանքը։ Օրինակ՝ անհրաժեշտ է վարակազերծում իրականացնել։ Իսկ ծաղիկների դեպքում հավաստագրել արտադրական վայրերը, մասնագետները փորձել են նաև տեսաստուգումներ իրականացնել։

Խոսելով անասնաբուծական մթերքների մատակարարման հետ կապված խնդիրների մասին՝ Դանկվերտը հայտարարել է, որ այս ոլորտում ևս առաքվող որոշ ապրանքներ կարող են ոչ հայկական ծագում ունենալ։ Նա բերել է ռուսական շուկա առաքվող այնպիսի ապրանքների օրինակներ, որոնք ստուգում չեն անցնում` կարագը, պանիրը և իշխան ձուկը։ Դանկվերտը հավելել է` Հայաստանի լեռնային գետերի իշխան ձուկը ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին։

Sputnik Արմենիա