Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը.
Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ընտրությանը մասնակցած 47.443 ընտրողից 30.246 ընտրող դեմ է քվեարկել ՔՊ-ին՝ յուր ճղճղան բռնապետիկով հանդերձ: ՔՊ-ի հավաքած 17.188 ձայնից եթե հանենք վարչական ռեսուրսի և տարատեսակ «հորդորներով» առաջնորդված ընտրողների մոտավոր թիվը, ապա առավել տխուր պատկեր կստացվի:
Այսօր այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը Գյումրիում, իրականում նրան պետք է սեփական թիմում իր հեղինակությունը պահելու և Էջմիածնի ընտրություններում ընդդիմությանը ձայն տալ պատրաստվողներին ցույց տալու համար, որ միևնույն է, բոլոր «օրինական ու ժողովրդավար» ճանապարհներով ցանկացած պաշտոն խլվելու ու դրվելու է նիկոլաստրուկների տակ:
Բանաձևը գործում է 2018 թվականանի ապրիլից. Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: