Логотип

Ռուբեն Վարդանյանը լիովին դուրս է եկել ռուսական ավտոբիզնեսից՝ վաճառելով «Ատոմ» նախագծում իր բաժնեմասը

Ադրբեջանում անօրինական կալանքի տակ գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանը լիովին դուրս է եկել ռուսական ավտոբիզնեսից՝ վաճառելով «Ատոմ» էլեկտրական մեքենաների նախագծում իր բաժնեմասը։

Ինչպես պարզել է «Կոմերսանտը»՝ «Կամա» ընկերության հիմնական բաժնետեր «Վոսխոդ» ՍՊԸ-ում իրեն պատկանող 25%-ն անցել է հասարակությանը:

Այժմ «Վոսխոդ»-ի համասեփականատերեր են մնացել «ԿամԱԶ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը (37,5%) և «Սպեկտր» ՍՊԸ-ն (37,5%): 2024 թվականի աշնանը պարոն Վարդանյանը նաև դադարել է լինել «ԿամԱԶ»-ի համասեփականատերը։ Փորձագետների կարծիքով՝ գործարարի դուրս գալը նախագծից պայմանավորված է նրա բարդ դրությամբ։

«Կամա»-ն հաստատել է մինչև տարեվերջ «Մոսկվիչ» գործարանում «Ատոմ» էլեկտրոմեքենայի սերիական արտադրությունը գործարկելու պլանները։ Առանց պետական աջակցության՝ մեքենայի ենթադրյալ արժեքը կկազմի 3-4 միլիոն ռուբլի, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Կոմերսանտ»-ի կողմից հարցված փորձագետների մեծամասնությունը թերահավատորեն է վերաբերվում նախագծին՝ բարձր գնի պատճառով, սակայն չեն բացառում հետաքրքրությունը տաքսի և քարշեյրինգի ծառայությունների կողմից։

News.am