Логотип

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանից

Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող շինծու դատավարության այսօրվա նիստի ժամանակ հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանից։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարանին՝ հայտարարելով, որ ցանկանում է փակ հանդիպում ունենալ իր պաշտպան Աբրահամ Բերմանի հետ: Դատարանը բավարարել է միջնորդությունը, դատական նիստն ընդմիջվել է։

Ընդմիջումից հետո Վարդանյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել՝ հայտարարելով, որ հրաժարվել է Բերմանից: Միջնորդության մեջ Վարդանյանը հիմնավորել է, որ դժգոհ է դատական գործընթացից։

Գլխավոր դատախազի ավագ օգնականը նշել է, որ Ռուբեն Վարդանյանը չի կարող չունենալ պաշտպանություն, ուստի կա՛մ պետք է պայմանագիր կնքի այլ պաշտպանի հետ, կա՛մ պետությունը կնշանակի փաստաբան։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Վարդանյանը հայտնել է, որ պետությունը կարող է պաշտպան նշանակել, ինքն առարկություն չունի։

Դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 28-ին։

Sputnik Արմենիա