Բաքվում գերության մեջ պահվող հայ բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը կշարունակվի վաղը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշում են, որ փետրվարի 10-ին տեղի ունեցած դատավարությունն ավարտվել է դատական քննության ավարտի մասին հայտարարությամբ, որից հետո դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։
Նշենք, որ Բաքվի դատարանում Վարդանյանին մեղադրում են Ադրբեջանի դեմ «պատերազմական գործողությունները հովանավորելու համար»։
«ՓաստԻնֆո»
