Логотип

Ռուբեն Վարդանյան․ Մեզ այլ ընտրություն չի մնացել. մենք կամ կվերածնվենք, կամ կմեռնենք

Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար, գործարար, այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.

«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, և հնարավոր է, որ վերածնունդը անհնար լինի», -ասել է Ռուբենը։-«Մենք պարզապես հրաժարվում ենք խոնարհ լինելուց: Մենք պարտավոր ենք խաղադրույք կատարել վերածննդի վրա: Այնուամենայնիվ, մեզ այլ ընտրություն չի մնացել. մենք կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»:

Ավելի վաղ Ռուբենը ընտանիքի հետ կիսվել էր այլ մտքերով՝ ճշմարտության, ինքնազսպման և ինքնազբաղման ներքին ընտրության մասին:

News.am