Логотип

Ռուբինյան․ Հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում։

«Սա մեր 6-րդ հանդիպումն էր և առաջինը՝ երկու երկրներից մեկում` մեր երկրում։ Այսինքն մինչ այս բոլոր պաշտոնական հանդիպումներն անցկացրել էինք 3-րդ երկրներում, մեկ անգամ հենց սահմանին, այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Երևանում: Սա սիմվոլիկ առումով դրական է, կարծում եմ հաջորդ հանդիպումն էլ Թուրքիայում կանցակցվի։ Ամսաթիվը դեռ որոշված չէ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

News.am