«Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման համար»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ հանդիպման վայրի մասին մանրամասները կհայտնեն:
Ռուբեն Ռուբինյանը նաև տեղեկացրեց, որ շարունակվում են սահմանների բացման մասով քննարկումները ևս:
News.am