Логотип

Ռուբիո․ ԱՄՆ-ն դժվարությունների է բախվում Իրանի հետ գործարք կնքելու ճանապարհին

Միացյալ Նահանգները դժվարությունների է բախվում Իրանի հետ գործարք կնքելու ճանապարհին, սակայն կշարունակի ձգտել դրան բանակցությունների միջոցով։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Իրանի հետ գործարք կնքելը դժվար է։ Մենք միշտ ասել ենք, որ դա դժվար է, բայց մենք կփորձենք»,–ասել է Ռուբիոն Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնել Իրանի հետ, սակայն հակված չէ գերագնահատել նման արդյունքի հեռանկարները։

«Նախագահը միշտ նախապատվությունը տալիս է խաղաղ և պայմանագրային լուծումներին։ Նա ցանկացածի հետ խոսելու և հանդիպելու պատրաստակամություն է ցուցաբերել, և ես կարծում եմ, որ կա դիվանագիտական ճանապարհով այնպիսի համաձայնության հասնելու հնարավորություն, որը հաշվի կառնի մեզ մտահոգող հարցերը։ Մենք շատ բաց կլինենք դրա համար, բայց չենք ուզում գերագնահատել հեռանկարները. դա հեշտ չի լինի»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կկայանան փետրվարի 17-ին Ժնևում։

Sputnik Արմենիա