Логотип

Ռուսաստանը համաձայնել է զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց. Պեսկովը` Թրամփի խնդրանքի մասին

Ռուսաստանը համաձայնել է մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքի հետ։ Լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Թրամփն իսկապես անձնական խնդրանքով դիմել է նախագահ Պուտինին` մեկ շաբաթով՝ մինչև փետրվարի 1-ը, զերծ մնալ Կիևին հարվածելուց՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

ԱՄՆ նախագահը երեկ հայտարարեց, որ ուժեղ ցրտերի պատճառով անձամբ է խնդրել ռուս գործընկերոջը մեկ շաբաթ չհարվածել ուկրաինական օբյեկտներին։

Sputnik Արմենիա