Логотип

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել Զապորոժիեի ատոմակայանում տեղային հրադադարի շուրջ

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել Զապորոժիեի ատոմակայանում տեղային հրադադարի շուրջ:

Հայտարարվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջնորդությամբ կնքված տեղական հրադադարի մասին, որը հնարավորություն կտա վերականգնել Զապորոժիեի ատոմակայանի պահեստային էլեկտրամատակարարումը։ Իր պաշտոնական կայքում դրա մասին հայտնել է ԱԷՄԳ-ն։

«Ընթացքի մեջ են ականազերծման աշխատանքները՝ վերանորոգման խմբերի անվտանգ մուտքն ապահովելու համար»,- ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

News.am