Логотип

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Վոլգոգրադի «Օբլվեստի» կայքը։

«Վոլգոգրադի մարզի «Գմելինսկայա» կայարանից Հայաստան է շարժվել հացահատիկով բեռնված գնացքը; Տեղափոխումն իրականացվում է Ադրբեջանի տարածքով։ Առաջին խմբաքանակը, որը ներառում է ութ վագոն, մեկնել է «Երևան» կայարան։ Մինչև 2025 թվականի ավարտը այս երթուղով նախատեսվում է տեղափոխել 30 վագոն, ինչը համարժեք է ավելի քան 2000 տոննա հացահատիկի», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ շուտով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան կհասնեն հացահատիկի նոր խմբաքանակներ։

Sputnik Արմենիա