Логотип

Ռուսաստանի ԿԸՀ նախագահը հրավիրվել է Հայաստան

Հայաստանն ու Ռուսաստանը նախապատրաստում են ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի այցը Երևան։ Լրագրողներին այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Այցելությունը Հովակիմյանի և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ վերջերս կայացած հանդիպման թեմաներից մեկն է եղել: Հովակիմյանը նշեց, որ դեսպանի հետ հանդիպումը նախապես ծրագրված է եղել և կապված չէր վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի հետ:

Կոպիրկինն այցելել է ԿԸՀ՝ առաջիկա ընտրությունների ընթացքին ծանոթանալու և Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հնարավոր այցը նախապատրաստելու համար: Հովակիմյանի խոսքով` Պամֆիլովայի հետ վերջին հանդիպման ժամանակ ՌԴ ԿԸՀ նախագահն իրեն հրավիրել է Ռուսաստանի Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու, ինքն էլ ի պատասխան նրան է հրավիրել Հայաստան:

Sputnik Արմենիա