Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ռուսական դիվանագիտական աղբյուրներին։
Օվերչուկի այցը Բաքու, ըստ որոշ տեղեկությունների, նախատեսված է հոկտեմբերի 13-14-ը, մանրամասները ներկայում ճշտվում են։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օվերչուկը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի եռակողմ հանդիպմանը։
Իրանական կողմից եռակողմ հանդիպմանը կմասնակցի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիղը։
News.am