Логотип

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման հիմնական արդյունքների մասին։ Մասուդ Փեզեշքիանը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։

Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշիքանը հաստատել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական փոխգործակցության հետագա զարգացման տրամադրվածությունը և պայմանավորվել են հանդիպել Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովում:

News.am