ՌԴ Սմոլենսկի դատարանը ադրբեջանցի գործարար և Սմոլենսկի մարզի Ազգային կոնգրեսի առաջնորդ Ֆաիկ Ալիևին դատապարտել է 4 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում և 8,4 միլիոն ռուբլու տուգանքի՝ էներգետիկ ընկերություններին կաշառելու համար։
Դատարանի տվյալներով՝ Ալիևը, իբր, 846,500 ռուբլի է վճարել «Պրեստիժ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի էլեկտրաէներգիայի իրական ծախսերը թաքցնելու համար։ Չվճարված էլեկտրաէներգիայի վճարը կազմել է գրեթե մեկ միլիոն ռուբլի։
Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը։
«ՓաստԻնֆո»