Логотип

Ռուսաստանում Հայերի միության ղեկավարին պատկանող կալվածքի փլուզման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել

«Московский комсомолец»-ը հաղորդում է, որ «Никольское-Урюпино» իշխան Գոլիցինի կալվածքի գլխավոր տան ճակատային մասը, որը վերապրել էր հեղափոխությունը և երկու Հայրենական պատերազմները, վերականգնման ժամանակ փլուզվել է։ Մշակութային ժառանգության պաշտպաններն ու տեղի բնակիչները կարծում են, որ դա կալվածքի նոր սեփականատիրոջ խորամանկ ծրագրի մի մասն է՝ տարածքի կառուցապատման համար։

«Никольское-Урюпино» կալվածքը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության վայր է։ Դրա սեփականատերը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է։ 18-19-րդ դարերի ճարտարապետական ​​հուշարձանի վերականգնման քողի տակ կալվածքի գլխավոր տունը վերածվել է ավերակների։ Տեղի բնակիչներն ու ակտիվիստները կարծում են, որ դա հստակ առևտրային նպատակ է՝ ազատել 43 հեկտար լավագույն հողատարածքը կառուցապատելու համար։

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ կալվածքի գլխավոր շենքի վրա գտնվող հյուսիսային ճակատը՝ իր սյունաշարով, մասամբ փլուզվել է։

Գործը մեռյալ կետից շարժվեց միայն այն ժամանակ, երբ պարոն Արա Աբրամյանը հայտնվեց ասպարեզում։ Նա ոչ միայն պաշտոնյաներին, այլև բնակիչներին և մշակութային ժառանգության պաշտպաններին կարողացել է համոզել, որ ինքը կալվածքն իր նախնական վիճակին բերելու և վերականգնելու համար ոչ մի ջանք կամ միջոց չի խնայի։

Ավելի ուշ հայտարարվել է, որ քրեական գործ է հարուցվել կալվածքի մասնակի ոչնչացման համար՝ ըստ ՌԴ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին մասի («Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության վայրերի ոչնչացում կամ վնաս»):

News.am