Ռուսաստանցի հնագետները, իրենց ադրբեջանցի գործընկերների հետ միասին, պեղումներ են անում օկուպացված Արցախում գտնվող Ազոխի քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվանի անձավ -խմբ.), որը համարվում էր ԽՍՀՄ-ի ամենահին քարանձավը։
«Գիտնականները կիրականացնեն քարանձավի նոր թվագրում, որը կտրամադրի ավելի քան 2 միլիոն տարի առաջ Աֆրիկան լքած մարդկանց տարածման վերաբերյալ ավելի ամբողջական տվյալներ», -ТАСС մամուլի կենտրոնին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի քարե դարի հնագիտության բաժնի վարիչ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Շունկովը։
Ազոխի քարանձավը վեց քարանձավներից բաղկացած համալիր է Արցախում, որը հայտնի է որպես նախապատմական մարդկանց բնակավայր։ Այն համարվում է Կովկասի ամենահին մարդկային բնակավայրերից մեկը։
Նախկինում այն թվագրվում էր մոտավորապես 800 հազար տարի առաջ։ Ըստ գիտնականի՝ դա մեզ հնարավորություն կտա ավելի ճշգրիտ տվյալներ ստանալ Աֆրիկայից դուրս հին մարդկանց տարածման վերաբերյալ, որը նրանք լքել են ավելի քան 2 միլիոն տարի առաջ։
News.am
