Логотип

Սահակյան․ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները ենթարկվում են խnշտանգnւմների

«Ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերի արդյունքում մենք շարունակաբար ստանում ենք տագնապացնող տեղեկատվություն, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և երկարատև անազատության մեջ մնալն առաջ է բերել ոչ միայն հոգեբանական, նաև ֆիզիկական լուրջ հետևանքներ»,-«Արցախի տեահանումից հետո. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Նա նաև նշեց, որ այսօր մամուլում լայն տարածում է ստացել Բաքվում ապօրինի պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ուղերձը։

«Հեռախոսազանգը նաև ձայնագրված է, այն ստուգված տեղեկատվություն է, շարունակական բռնությունը հանգեցրել է ընդհուպ մինչև հաշմանդամությա։ Հաշմանդամությամբ պայմանավորված՝ մարդասիրական խնդիրները ևս չեն լուծվում, ինչպես, օրինակ, սայլակի տրամադրում։

Բայց նաև մարդիկ զրկված են պատշաճ սնունդից, միակ բանը, որ տրամադրվում է հացն ու թեյն է, դեղորայք և բուժօգնություն չի տրամադրվում, և տեսնում ենք, որ կա վիճակի սրացում»,- ասաց նա։

Panorama.am