Логотип

Սաղաթելյան․ Եթե այս իշխանությունը վերարտադրվի, ՀՀ-ի ապագան հարցականի տակ է

Ընդդիմության խնդիրը պետք է լինի այս իշխանություններին հեռացնելը։ 2021 թվականի ընտրություններին մենք մասնակցել ենք, հանրությանը ներկայացրել ենք 5 ծրագիր, դժբախտաբար, այս իշխանությունը կրկին կարողացել է խաբել մեր հասարակությանը, վերարտադրվել և անցնող 5 տարիների ընթացքում շարունակել զիջումները։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այո, մենք 2021 թ-ին ամեն ինչ արել ենք արդյունք ունենալու համար, դժբախտաբար, ընդդիմադիր դաշտից ոչ բոլորն էին համաձայն միահամուռ ուժերով այդ խնդիրը լուծել։ Հիմա մենք հանդես ենք գալու նոր ծրագրերով, որ մարդիկ տեսնեն, գնահատեն և, ըստ դրա, ձևավորեն հաջորդ իշխանությունը։ Եթե այս իշխանությունը վերարտադրվի, Հայաստանի ապագան հստակ հարցականի տակ է»,- նշել է Սաղաթելյանը։

Alpha News