Логотип

Սաղաթելյան․ Երբեք մոտքովս չէր անցնի, որ մի օր ստիպված կլինեմ հերքել այս հիմարությունը, որը տարածում է Նիկոլի ռեժիմը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ այս իշխանության կողմից հերթական ֆեյք, կեղտոտ տեղեկատվական գրոհն է տեղի ունենում ՀՅԴ նկատմամբ։

«Տևական ժամանակ է Նիկոլի ռեժիմն ու նրան սպասարկող գործակալական ցանցը լուրեր է տարածում կամ պնդում է, որ ՀՅԴ-ն ցանկանում է զիջել Հայաստանի ինքնիշխանությունը ու Հայաստանը մաս դարձնել Միութենական պետության՝ հղում անելով ինչ-որ իրենց կողմից հորինված կամ կեղծված փաստաթղթերի։

Երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր ստիպված կլինեմ հերքել այս հիմարությունը, բայց, հաշվի առնելով տեղեկատվական գրոհը, որ տեղի է ունենում մեր նկատմամբ, մեկ անգամ ևս պնդում եմ, որ ՀՅԴ որևէ ժողովում, որևէ տեղ նման քննարկում տեղի չի ունեցել, էլ ուր մնաց որոշում, որ Հայաստանը պետք է մաս դառնա միութենական պետության։

Սա այս իշխանության կողմից հորինված հերթական ֆեյք, կեղտոտ տեղեկատվական գրոհն է, որ տեղի է ունենում մեր նկատմամբ։ ՀՅԴ-ն իր պատմության, կենսագրության 135 տարիների ընթացքում պայքարել է բացառապես հայ ժողովրդի շահերի, իրավունքների համար, անկախ պետականության համար և այդ պետականության համար մշտապես գնացել է զոհողությունների»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը։

News.am