Логотип

Սամվել ԼՈՒԼՈՒԿՅԱՆ․ ԿՆԻՔԻՑ ԱՐԱՐԱՏԸ ՀԱՆԵԼՈՎ՝ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՆՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ

Պարզ է, որ սահմանահատման կնիքից Արարատի պատկերը հանելը Թուրքիայի նախապայմաններից մեկն է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանն՝ անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմանը, ըստ որի՝ Արարատ լեռան պատկերը նոյեմբերից չի լինի ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա։

«Փաստաթղթերից կարող են դա արմատախիլ անել, բայց մեր սրտերից՝ ոչ»,- ասել է նա։

Լուլուկյանի խոսքով՝ այն կնիքը, որից հանել են Արարատը, ՀՀ իշխանությունները դնում են Ցեղասպանության ճանաչման վերջնակետը։ «Ցեղասպանությունը միայն ֆիզիկական ոչնչացումը չէ, այլ մեր լեզուն, հավատը, մեր կարևորագույն խորհրդանիշներն արմատախիլ անելն է»,- նշել է նա։

Նա հույս է հայտնել, որ հայությունը՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, կդիմադրի այս ապազգային երևույթին։

Մանրամասները տեսանյութում։

Alpha News