Логотип

Սամվել Կարապետյանը կրկին կտեղափոխվի տուն

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը կրկին կտեղափոխվի տուն։ Տեղեկությունը հայտնում է նրա եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից երեկ հայտնեցին, որ դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Գործարարի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Հակակոռուպցիոն դատարանը երեկ մինչև ուշ գիշեր քննում էր Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը:

«Պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալն է։ Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի»,– ֆեյսբուքյան էջում գրել է Նարեկ Կարապետյանը։

Sputnik Արմենիա