Логотип

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ՔԿՀ

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից։

Հունվարի 5-ին դատախազությունը մուտքագրել էր վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ էր ընդունել դատախազի և նաև Կարապետյանի պաշտպանական խմբի բերած բողոքները։ Որոշման հրապարակման օր էր սահմանվել հունվարի 16-ը:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։