Логотип

Սամվել Կարապետյանի բիզնեսը ՌԴ-ում ընդլայնվում է

«Տաշիր»-ը Մոսկվայում բացեց քաղաքի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկը:

Չնայած ավելի քան 5 ամսից ավել է՝ Սամվել Կարապետյանը կալանավորված է Հայաստանում՝ Ռուսաստանի Դաշնությունում նրա բիզնես գործունեությունը շարունակում է ընդլայնվել և նվաճել նոր հորիզոններ

Նոյեմբերի 29-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ Avenue Sever գերժամանակակից առևտրի կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը

114 000 քառակուսի մետր ունեցող առևտրի կենտրոնում ներկայացված են ՌԴ շուկայում հայտնի բազմաթիվ ապրանքանիշներ, որոնցից շատերը հայտնի են նաև հայ սպառողին

Այստեղ արդեն բացվել են տասնյակ խանութներ, ռեստորաններ, զվարճանքի կենտրոններ և հայտնի Cinema Star կինոթատրոնների ցանցը

Avenue Sever գերժամանակակից առևտրի կենտրոնում գործելու են 30-ից ավելի ռեստորաններ՝ ընտանեկան սրճարաններից մինչև ցանցային սնունդի կետեր

Avenue Sever-ը կդառնա Մոսկվայի քաղաքային ենթակառուցվածքի կարևորագույն մասերից մեկը

Այն ոչ միայն պարզապես առևտրային կենտրոն է, այլև մայրաքաղաքի հյուսիսի բնակիչների համար հանգստի, զվարճանքի և առօրյա հոգսերն հոգալու մեծամասշտաբ ժամանակակից միջավայր:

Alpha News