Այսօր՝ դեկտեմբերի 10–ին, Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրն է։ Այս առիթով Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր և ծաղիկներ խոնարհել զինվորական պանթեոնում։
Շահրամանյանին ուղեկցել են ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, պատգամավորներ, ինչպես նաև Արցախի հասարակական գործիչներ։
Հիշեցնենք, որ 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրել էր անկախ պետություն ունենալու իր իրավունքը:
News.am
