Логотип

Սայիդ Ջալիլին Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել

Սպանված Ալի Լարիջանիի փոխարեն Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Սայիդ Ջալիլին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

Սայիդ Ջալիլին հայտնի է որպես իրանական քաղաքական շրջանակներում մեծ փորձով մարդ, նախկինում նա տարբեր բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել։

2024 թվականին Ջալիլին մասնակցել է նախագահական ընտրություններին, սակայն պարտվել է Մասուդ Փեզեշքիանին։

Sputnik Արմենիա