Логотип

ՍԱՍՏԻԿ ԹԱՎՇԵ ՍԵԶՈՆ

Նիկոլ Փաշինյանի ժամանակների սաստիկ թավշե սեզոնն իրեն զգացնել է տալիս ողջ շուքով. սեպտեմբերի 23-ին ինքնասպանություն գործեց ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալգնդապետ Հայկ Հարությունյանը, որը գլխավորել է այդ գերատեսչությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ։

Մենք բազմիցս նախազգուշացրել ենք Նիկոլ Փաշինյանին, որ ինչքան ավելի երկար համառի Ռոբերտ Քոչարյանին անպայման նստեցնելու իր մոլագար ցանկության մեջ, այնքան ավելի տխուր ու դաժան կլինեն հետևանքները։ Նախազգուշացրել ենք, որ գործը, որի պատվիրված լինելն ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր ՏերՊետրոսյանի կամակատարը չեն եղել ո՛չ նրա կառավարման տարիներին, ո՛չ էլ 2008-ին, և որն առաջ մղելու համար պետք է պարբերաբար անօրինություններ գործել, ճահիճ է, որը գնալով ավելի խորը կկլանի ինչպես իրեն՝ Փաշինյանին, այնպես էլ մեր ողջ պետությանը։

Բանը հասավ արյան։ Հետաքննությունը, ինչպեսև ընդունված է, կլինի երկար ու տաղտկալի, և մինչ այն կշարունակի ձգվել, պատ կազմած շարքերը կբախվեն նորից ու նորից

Լևոնի կամակատարները՝ նրա կառավարման տարիներին և 2008-ին, հակառակ ամեն տրամաբանության՝ կպնդեն, թե գեներալգնդապետի ինքնասպանությունը Քոչարյանի գործունեության արդյունքն է։ Հենց այն Քոչարյանի, որն ազատազրկված է, գտնվում է ամենասևեռուն հսկողության տակ, ընդ որում՝ ոչ միայն անձամբ ինքը, այլև իր ողջ մերձավոր ու հեռավոր շրջապատը։ Սակայն Լևոնի կամակատարները միշտ թքած են ունեցել տրամաբանության վրա, նրանք կշարունակեն իրենցը պնդել։ Քանզի հակառակ դեպքում ստիպված կլինեն ընդունել, որ այսօրվա դրությամբ ամենահավանական վարկածը, որն արդեն հնչեցվել է որոշ ԶԼՄների կողմից, չնայած Քննչական կոմիտեի հրապարակած հերքմանը (ոչ ոք չէր էլ կասկածում), այն է, համաձայն որի՝ գեներալը ինքնասպան է եղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից իր վրա գործադրվող ճնշման պատճառով, որոնք ցուցմունքներ են պահանջել Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ։ ԶԼՄների ներկայացուցիչներին արդեն կանչել են Քննչական կոմիտե, բայց քանի դեռ ամեն ինչ ճշգրտված չէ, դժվար թե դա ինչոր կերպ անդրադառնա տվյալ վարկածի ընդունելիության վրա։ Մի շարք պատճառներով։

Նախ, ախր ինչպե՞ս կարող էր Քոչարյանը վնասել Հարությունյանին։ Հակառակը, Հայաստանի նորագույն պատմության փորձն ուսուցանում է, որ եթե այժմ արդեն հանգուցյալ գեներալը ցուցմունքներ տար Քոչարյանի դեմ, ապա վաղուց պաշտոն ստացած կլիներ, ինչպես դա հանկարծակի ու անսպասելիորեն տեղի ունեցավ Արշակ Կարապետյանի պարագայում։ Նորագույն պատմությունն ուսուցանում է նաև, որ հենց ՏերՊետրոսյանի կառավարման տարիներին են տեղի ունեցել առավել մեծ քանակությամբ չբացահայտված սպանություններ, ինքնասպանություններ և մահափորձեր, ինչի մասին, ի դեպ, գերազանց գիտեն ՏերՊետրոսյանի կամակատարները, որոնք փորձում են Հարությունյանի ինքնասպանության մեջ գտնել «փակած» Քոչարյանի հետքը։

Բացի այդ, նորագույն պատմությունն ուսուցանում է, որ նոր իշխանությունը բարոյական ոչ մի խոչընդոտ չունի իր նպատակի իրականացման՝ Քոչարյանին ճաղերի հետևում պահելու հարցում։ Ինչպես նաև՝ որ Լևոնի և Նիկոլի սպասավորների կողմից երբեմնի սիրված երկու ուժայինները օրերս հրաժարական տվեցին, ընդ որում նրանցից մեկն ուղղակիորեն ասաց, որ բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենաթավշե առաջնորդի որոշ պահանջներ անհամատեղելի են «սպայի պատիվ և արժանապատվություն» հասկացությունների հետ։ Գուցե նույն եզրակացությանն էր հանգել նաև Հայկ Հարությունյա՞նը։

Խոսքը վերաբերում է հասկացությունների, որոնց մասին, իհարկե, ոչ մի պատկերացում չունեն ո՛չ Հայաստանում երկար տարածությունների լավագույն քայլորդը, որը պատերազմի տարիներին խուսափել է բանակային ծառայությունից, ո՛չ Լևոնի նախկին կամակատարները, ո՛չ ուժային կառույցների այն ղեկավարները, որոնց անուններն այսօր շոշափվում են Հարությունյանին ինքնասպանության հասցնելու վարկածում։ Բնականաբար, նրանք գերազանց հասկանում են, թե ինչ է իրենց սպասում, եթե «Քոչարյանի գործի» մասին ճշմարտությունը ջրի երես ելնի։ Ուստիև, հրաժարական տալու փոխարեն, ինչպես դա կլիներ նորմալ երկրում, երբ աղմկահարույց գործով առանցքային վկաներից մեկը մաքրում է հաշիվները կյանքի հետ, նրանք կշարունակեն այսուհետ էլ սարքել գործը, որն իրականում «ջուր» է։

Վանեցյանը նախազգուշացրեց վարչապետին. կա՛նգ առ։ Հասկանալի է, որ կանգ առնելը դժվար է, քանզի արդեն այնքա՜ն է չափն անցելԲայց պետք է լինի նաև այն ըմբռնումը, որ ինչքան ուշ կանգ առնի, այնքան ավելի շատ բացասական հետևանքներ դա կունենա ոչ միայն նոր առաջնորդների (իսկ քաղաքականության և դրա հետևանքների պատասխանատվությունը կիսում է ողջ թիմը, այդ թվում՝ Լևոնի նախկին կամակատարները) այլև պետության համար։ Եթե, իհարկե, այդ հասկացությունը գոնե ինչոր արժեք ունի Սորոսի ճտերի համար։

Ինչեվէ, կրկնենք ևս մեկ անգամ. պատմության նենգափոխումը՝ հանուն սեփական քաղաքական հավակնությունների, չափազանց վտանգավոր խաղ է։ Հենց դրանից, ի դեպ, սկսվեց ԽՍՀՄ փլուզումը։

Ինչ վերաբերում է ՎանեցյանինՀասկանալի է, որ նա առ այսօր լռել է։ Բայց այժմ, երբ բանը բանից անցել է, հավանաբար ժամանակն է ասել այն ամենը, ինչի մասին նա ակնարկում էր իր հայտարարություններում։ Որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից տարբերելու անկարողության, հասարակայնությանը մոլորության մեջ գցելու մասինՈրքան էլ դա ծանր լինի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարի համար, կարծում ենք, եկել է ժամանակը, երբ նա պարտավոր է ասել այն ամենը, ինչը կարող է առնչություն ունենալ գեներալգնդապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հետ։

Ի դեպ, Վանեցյանը միակը չէ, ով բարոյական տեսանկյունից անընդունելի համարեց նոր իշխանության աշխատանքի մեթոդները։ Հիշեցնենք, որ վերջերս մանդատից հրաժարվեց կառավարող խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը։ Եկել է ժամանակը, որ «Իմ քայլը» խմբակցության մյուս անդամներն էլ հարց տան իրենց. պատրա՞ստ են արդյոք կիսել պատասխանատվությունն այն ճահճի համար, որի հատակն են քաշում երկիրը։