Логотип

Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն

Եվրոպայի հնգակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը կրկին նվաճել է պարաբազկամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։

«Մինչև 80 կգ քաշային կարգում դարձա աշխարհի չեմպիոն։ Սա արդեն իմ չորրորդ չեմպիոնական տիտղոսն է»,– գրել է նա։

Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունն անցկացվում է սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում։

Sputnik Արմենիա