Մի քանի օր առաջ հրաժարական տված Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն կրկին նշանակվել է այդ պաշտոնում։
Ավելի վաղ նա երկրի պաշտպանության նախարարն էր։
Աջակողմյան «Ազգային միավորումն» արդեն հայտարարել է, որ կուսակցությունն անվստահություն կհայտնի Լեկորնյուին։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրաժարականի դիմում էր ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին հոկտեմբերի 6-ին:
Լեկորնյուին հանձնարարված էր նոր կառավարություն ձևավորել, հոկտեմբերի 5-ին նա հրապարակեց նշանակումների առաջին ցուցակը։ Բայց նշանակումների երկրորդ փուլից և Ազգային ժողովում ծրագրված ելույթից առաջ նա հրաժարական տվեց՝ փաստացի պաշտոնավարելով մեկ ամսից էլ քիչ։
Լեկորնյուի նորացված կառավարության անդամներ հայտարարված տասնութ նախարարներից տասներեքը մնացել էին իրենց նախկին պաշտոններում:
Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) անվստահություն հայտնեց Ֆրանսուա Բայրուի կառավարությանը: Այսպիսով, նրա թիմը իշխանության ղեկին մնաց ութ ամսից մի փոքր ավելի։
Sputnik Արմենիա