ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին կայացած ՀԱՊԿ նիստը նվիրված է եղել անվտանգության հարցերին և կոլեկտիվ ուժերի զարգացմանը։
Ըստ նրա՝ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում։ Գլխավոր քարտուղարը զեկուցել է այն միջոցառումների և քայլերի մասին, որոնք իրականացվել են ռազմաքաղաքական այնպիսի իրավիճակում, որում ստիպված էին գործունեություն ծավալել։ ՀԱՊԿ խորհուրդը բարձր է գնահատել ղրղզստանցի գործընկերների գործունեությունը՝ ՀԱՊԿ-ում նախագահության ժամանակահատվածում։ Միջոցառումների հաստատված ողջ ծրագիրը լիովին կատարվել է։
Կարևոր հարցը վերաբերում է ՀԱՊԿ ձևաչափով անվտանգության համակարգի հետագա զարգացման ռազմավարությանը և որոշումներ են կայացվել լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Ընդունվել է մի շարք լրացուցիչ միջոցառումներ՝ լիարժեք ծավալով ռազմավարություն իրականացնելու համար։
Ընդունվել է մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են մարտական պատրաստվածության ամրապնդմանը և հավաքական ուժերի մարտական ներուժի բարձրացմանը։ Հաստատվել է հավաքական ուժերի հետագա ընդլայնման և ամրապնդման, ժամանակակից սպառազենի և տեխնիկայի նմուշներով ապահովման, ինչպես նաև կառավարման կազմակերպման պլանը։ Այն նախատեսված է 2026-30 թվականների համար։ Նույն ժամանակահատվածի համար ընդունվել է հակաթմրամիջոցային ռազմավարություն։ Քննարկվել է միջազգային ահաբեկչությանը հակազդելու ուղղությամբ ջանքերի համակարգումը բարձրացնելու հարցը։
News.am
