Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Այս մասին 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ Ադրբեջանն իր հանգործողություններով ավելի է սրել հակամարտությունը։
«Հակամարտությունը չի ավարտվել, և այս ցեղասպանության համար Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխանատվություն կրի»,–հայտարարեց Օհանյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ ներկայիս իշխանություններին` Օհանյանը նրանց է պատասխանատու համարում տեղի ունեցածի համար։ Նախկին նախարարի կարծիքով` նրանք վատնեցին տարիների ընթացքում կուտակված բանակցային ռեսուրսները, ինչը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին։
Օհանյանը հայտարարեց, որ ներկայիս ղեկավարությունը 2019 թվականին մերժեց միջնորդական առաջարկները և իր անհասկանալի հայտարարություններով արագացրեց 44-օրյա պատերազմը։
Sputnik Արմենիա