ՎԳԻԿ-ի արխիվների թվայնացման ընթացքում հայտնաբերվել է համաշխարհային կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի «Անդրիեշ» թեզիսային ֆիլմը, որը երկար տարիներ համարվում էր կորած։ Այս մասին հաղորդվել է ՎԳԻԿ-ի կայքում։
Փարաջանովը ավարտել է ՎԳԻԿ-ի Ի. Ա. Սավչենկոյի ռեժիսորական արվեստանոցը: «Անդրիեշ» ֆիլմը նկարահանվել է 1952 թվականին Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում՝ մոլդովացի և խորհրդային գրող և բանաստեղծ Էմիլիան Բուկովի համանուն պոեմի հիման վրա:
ՎԳԻԿ-ի աշխատակիցները Անդրիեշն անվանում են «սենսացիոն գտածո»։
«Ֆիլմը <…> երկար ժամանակ համարվում էր կորած և բազմաթիվ ենթադրությունների տեղիք տվեց ականավոր ռեժիսորի կարիերայի սկզբի վերաբերյալ։ Նորահայտ աշխատանքը լուծում է բազմաթիվ վիճահարույց հարցեր և ցույց է տալիս, որ Սերգեյ Փարաջանովի պոետիկ լեզուն աշխարհահռչակ «Մոռացված նախնիների ստվերները» (1964) ֆիլմում սկսել է զարգանալ նրա՝ ՎԳԻԿ-ում սովորելու տարիներին», – ասվում է համալսարանի հայտարարության մեջ։
Aravot.am