Логотип

Սերբիայի նախագահը մեղադրել է Թուրքիային՝ Օսմանյան կայսրությունը վերականգնելու ցանկության մեջ

Թուրքիան խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ չճանաչված Կոսովոյի հանրապետությանը հազարավոր Skydagger կամիկաձե անօդաչու սարքեր տրամադրելով,- գրել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն իր X սոցիալական ցանցի էջում։

«Ինձ սարսափեցնում է Թուրքիայի պահվածքը և ՄԱԿ-ի կանոնադրության ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի կոպիտ խախտումը, ինչպես նաև Պրիշտինայի իշխանությունների շարունակական զինումը։ Հիմա բացարձակապես պարզ է, որ Թուրքիան երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին»,- հայտարարել է Սերբիայի ղեկավարը։

Հոկտեմբերի 8-ին Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտնել է թուրքական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ ստանալու մասին։ Ի սկզբանե դրանց փոխանցումը նախատեսված է եղել հաջորդ տարվա հունվարին, սակայն մատակարարումը հաջողվել է ավելի վաղ իրականացնել։

News.am