Логотип

Սերդար Քըլըչ․ «Զանգեզուրի գիծը» կարևոր է Միջին Ասիայի թյուրքական երկրների հետ կապի համար

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Հայաստան այցից առաջ Իգդիրում պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը Իգդիրում լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ցամաքային սահմանով Հայաստան է այցելելու, որի ընթացքում քննարկվելու են արված աշխատանքները և առաջիկայում իրականացվելիք քայլերը։

Քըլըչն անդրադարձել է նաև սահմանների խնդրին, նշելով, որ «Զանգեզուրի գիծը» շատ կարևոր է։ Նա պնդել է, թե այն ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ ամբողջ Միջին Ասիայի և թյուրքական հանրապետությունների համար է շատ կարևոր գիծ։ Նա հավելել է, թե հայկական կողմն այս ամենին դրական է նայում։

News.am