ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Թրամփի ուղին» (TRIPP) չի համարում տարածաշրջանում խաղաղության երաշխիք։ Այդ մասին նա հայտարարեց այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում։
ՀՀ երրորդ նախագահը խոստովանեց, որ դեռ մինչև վերջ չի էլ հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում TRIPP-ը։
«Հասկացել եմ, որ ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերն անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք կամ խաչմերուկ, բայց ինչպես հայտնի է՝ իրենց ասածները 1 ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նրա խոսքով՝ ռիսկերի մասին կարող է խոսել միայն այն ժամանակ, երբ ամբողջական փաստաթուղթը տեսնի։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե TRIPP-ն անվտանգության երաշխավորն է, Սերժ Սարգսյանը նշեց՝ անգամ հայկական բանակին թույլ չտվեցին խաղաղության երաշխավոր լինել, ինչպես կարող է այդ նախագիծը նման դեր ունենալ։
«Ցանկացած տնտեսական հարաբերություն, գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, սակայն այն չի խաղաղության երաշխիք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիքը միայն այն կարող են լինել այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու ունակություն ունեն»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Sputnik Արմենիա
