Логотип

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԻՄ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ՎՐԱ ԶՐՈՅԱԿԱՆ ԴԵՐ ՈՒՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անկեղծ ասած, ժամանակ չեմ ունեցել դիտելու Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսը, դրա համար չեմ կարող որևէ կարծիք հայտնել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ասուլիսում երկրորդ նախագահը կանխատեսել էր, որ 2026–ի ընտրությունների արդյունքներով ընդդիմությունից ԱԺ կանցնեն «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը։

Հարցին՝ ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին, նա պատասխանեց. «Տեսնենք, իրավիճակից առաջ դեռևս չեմ ուզում եզրակացություններ անել, բայց մենք ժամանակին կհայտարարենք մասնակցելու կամ չմասնակցելու մասին»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը Ալմա Աթայի հռչակագրին հղում անելով հայտարարում է, որ արդեն 1991 թվականից Ղարաբաղի հարցը լուծված էր, ձեր բանակցային գործընթացում առհասարակ Ալմա Աթայի հռչակագիրը ի՞նչ դերակատարություն է ունեցել, Սերժ Սարգսյանն ասաց. «Զրոյական դերակատարություն։ Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել։ Բբա որ այն ժամանակից ամեն ինչը որոշված էր, բա ինչի՞ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչո՞ւ երեք համանախագահները հինգ անգամ հայտարարել են թե ինչպես գործընթաց կլինի։ Բա որ լուծված էր, լավ մենք շահագրգիռ էինք բանակցությունների մասնակցելու, բա Ադրբեջանական կողմն ինչի՞ էր գալիս բանակցությունների»։

News.am