Логотип

Սերժ Սարգսյան․ Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանով ցորեն է հասնում Հայաստան, խոսվում է խաղաղության մասին։

Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում նախատեսված է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը, որը նախատեսված չէր։ Լրագրողի դիտարկմանը՝ ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը երկու գործով վերացվել է, կարծեք փորձում են նորից խափանման միջոց ընտրել, երրորդ նախագահն արձագանքեց. «Ամենայն հավականությամբ, նիստը կլինի, կտեսնենք»։

News.am