«Շուշիի ազտագրմանը նախորդել էին հանգամանքներ, և ամենակարևորն այն էր, որ դրանից 1.5-2 ամիս առաջ ադրբեջանցիները հարձակվել էին Քարինտակ գյուղի վրա»,-«Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկմանը ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա հիշեց, որ իրեն զեկուցել էին այդ հարձակման մասին, ինքը մեկնել էր Քարինտակ, որտեղ թեժ մարտեր էին տեղի ունեցել, և ադրբեջանցիները շատ կորուստ էին տվել, բայց զոհեր են եղել նաև հայկական կողմից, մասնավորապես՝ գյուղի ղեկավարը և մի քանի ազատամարտիկ։
«Այդ ձախողված գործողության համար, այն ժամանակվա Ադրբեջանի պաշտպանության նախարարին դատապարտեցին և նա պատիժ կրեց»,-պատմեց Սերժ Սրագսյանը։
Երրորդ նախագահը նշեց, որ Շուշիի ազատագրումն այլընտրանք չկար, քանի որ օրեր էին լինում, որ այնտեղից 300-ից ավել հրթիռ էր արձակվում Ստեփանակերտի վրա։
Սերժ Սարգսյանը նշեց, որ Շուշիի գրոհման առաջին օրն անհաջող է եղել, քանի որ զրահատեխնիկայի վրա հակատանկային արկեր չկային և բարձրանալու ճանապարհին հակառակորդի տանկը խփել էր հայկական տանկը։
Նրա պատմելով՝ հաջորդ օրը որոշվել է նախապատրաստած 4-ից երկու ուղղությամբ հարձակվել և սահմանափակ ռազմամթերքի պայմաններում ուժեղ ռմբակոծել Շուշին՝ տպավորոթյուն ստեղծելով, որ ուժեղ հարձակում է, ինչի հետևանքով Ադրբեջանցիները փախել են այնտեղից։
«Շուշիի հանձման ժամանակ մենք անհամեմատ ավելի շատ զոհեր ունեցանք, քան Շուշիի ազատագրման ժամանակ»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այդ զոհերը եղել են այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն արդեն Շուշիի կեսը գրավել էին, իսկ նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն ընկած էր։
Panorama.am
