Վաշինգտոնյան փաստաթուղթը ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ ասք այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը կատարեց Ադրբեջանի պահանջները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասդաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը, որը վերաբերում է Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն:
News.am