Логотип

Սերժ Սարգսյան․ Տակից ու կողքից մի՛ քննադատեք հատկապես ՀՀԿ-ին, էդ մարդկանց հետ ի՞նչ քննարկենք

Ես, անկեղծ ասած, տեղյակ չեմ ձեր ասած հայտարարությանը, ես տեղյակ եմ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, ոչ միայն հայտարարությանը, այլ Իշխան Սաղաթելյանը եկել, հանդիպել ենք և բոլոր այդ ընդրույթները նա շարադրել է գրավոր, մեզ վաղուց ծանոթ է, մենք վաղուց դրա մասին խոսում ենք։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր դաշտին համախմբման կոչ է անում, «Նիկոլ Փաշինյանին թոշակի ուղարկելու համար», որն է ՀՀԿ–ի մոտեցումն այդ հարցում։

«Այստեղ կարևորը հայտարարություն անելը չի, կարևորը նա է, որպեսզի բոլորը գիտակցեն և տակից, կողքից կամ բացահայտ իրար չքննադատեն, հատկապես Հանրապետականին։ Թե չէ, եթե պետք է առավոտից իրիկուն պետք է մեզ քննադատեն, մենք գնանք այդ մարդկանց հետ, ի՞նչ ասենք էլի»,–ասաց նա։

Ճշտող հարցին՝ ու՞մ նկատի ունի, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Դուք մամուլ ընթերցո՞ւմ եք, բա եթե ընթերցում եք, ուրեմն պիտի իմանաք»։

News.am