Նիկոլ Փաշինյանն Արցախում ոչ թե պարտվել է, այլ կապիտուլացվել է։ Այս մասին, այսօր՝ մարտի 5–ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել»,–ասաց նա։
Հիշեցմանը, որ ինքը նախկինում ասել էր, որ ինքը 2018–ին պարտվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ շատ ավելի ուժեղ ու մեծ ուժերի, արդյոք Նիկոլ Փաշինյանը այդ հարցում որևէ դերակատարում չի ունեցել, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես չեմ ասում՝ ինքը դերակատարություն չի ունեցել, բայց իր ուժը, իր ջանքերը բավարար չէին, որպեսզի իշխանափոխություն լիներ Հայաստանում»։
