Логотип

«Սթրայքբոլի գործով» կալանավորված Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվեց

«Սթրայքբոլի գործով» կալանավորված Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվեց։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատավոր Լուսինե Ալավերդյանը Անդրանիկի կալանքը փոխարինել է տնային կալանքով։

«Դատարանը քննիչի միջնորդությունը բանտային կալանքի մասով մերժեց, բայց բավարարեց տնային կալանքի մասով։ Անդրանիկը 2 ամիս տնային կալանքի ներքո է լինելու։ Անդրանիկին արգելված է հաղորդակցվել որևէ մեկի հետ»,–ասաց Մելիքյանը։

Նշենք, որ Չամիչյանի 2–ամսյա կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 8–ին։

Հիշեցնենք` հուլիսի 10-ին խուզարկություններ իրականացվեցին դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվեց։ Կալանավորվեց 2 անձ, որոնցից մեկը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամ, սթրայքբոլ խաղի սիրահար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն է։ Եվս 1 անձ կալանավորվեց տանն ապօրինի նռնակ ունենալու համար, սակայն նրա գործն առանձնացվեց «ահաբեկչության նախապատրաստման» պատմությունից, նրան մեղադրանք է ներկայացվել ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։

Sputnik Արմենիա